Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի դրությամբ Առողջապահության նախարարության հրապարակած թվերը կրկին աճել են։
– 2329 նոր դեպք,
– 6736 թեստավորում,
– 2043 առողջացած,
– 7 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 436 727 դեպք, որոնցից 423 359 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3016 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8662 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 191 200 թեստավորում:
Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Օգոստոսի 21-ի դրությամբ կատարվել է 2 246 583 պատվաստում, որից`
✓ առաջին դեղաչափ` 1 146 386,
✓ երկրորդ դեղաչափ` 1 022 831 ,
✓ բուստեր` 72 145 :