Ազատության հրապարակում մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանրահավաքը: Դաշինքի կազմում են նաև ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:
Այս հանրահավաքով տրվում է երեք ուժերի համագործակցության մեկնարկը:
Ավելի վաղ«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում էր կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին: