Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանը նախատեսում է դիտորդներ ուղարկել Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք նախատեսում ենք դիտորդներ ուղարկել, բայց դեռևս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի որոշել դիտորդների ճշգրիտ թիվը։ Երբ վերջնական թիվը կհրապարակվի, և մենք այդ ընդհանուր քանակի շրջանակներում կուղարկենք մեր դիտորդներին», – հավելել է Ռուդենկոն։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։