Այսօր ՝ մայիսի 29-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ կգումարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով:
Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ կայքը, նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց: Մասնավորապես, կքննարկվի դիտորդների գրանցման, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի լրամշակման հարցը:
Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերի թվում, որոնցից ԿԸՀ-ն պահանջում է լրամշակել փաստաթղթերը, նշվում է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 20-ին: