Երեկ ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր՝ կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ: Այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը երաշխիք էր ստացել, որ գերիները գոնե առաջիկայում չեն վերադառնալու: Հիմա էլ սուգ են անում՝ ասում են, թե մեր քարտեզները տվել են, թե բոլորին կարելի է վերադարձնել և այլն:
Այս մասին այսօր Եղվարդում իր քարոզարշավի ժամանակ ասաց ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձնվել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք ամեն ինչ վերադարձրել ենք: Վերադարձվել է մի փոքր մասը: Չեմ կարող ասել, որ ոչ շոշափելի մաս է վերադարձվել: Շոշափելի, բայց փոքր մաս է վերադարձվել: Դեռևս անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել են: Դրանք այն քարտեզներն են, որոնք այսօր մեր միջև չեն, այսինքն մեզ չեն բաժանում իրարից: Ու մեզ համար զարմանալի էր, որ այս ընթացքում բազմաթիվ զոհեր կային այդ ականանների վրա, բայց Ադրբեջանը քայլ չէր անում, որ մենք այս գործն առաջ տանենք: Բացի այդ, մենք քարտեզները ոչ թե գերիների հետ ենք փոխանակել, այլ մենք քայլի դիմաց քայլ ենք արել: Մենք քայլի դիմաց էլի պատրաստ ենք քայլ անել»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ 15 հայ գերիներ են վերադարձվել:
Մանրամասները՝ տեսանյութում.