Թրաշի սկզբունքով էին մարդկանց պատասխանատու պաշտոնների նշանակում, ինչի արդյունքը տեսանք: Այսօր Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ներկայիս իշխանության վարած քաղաքականությանը:
«Ինձ զարմացնում է այն քարոզարշավը, որն այսօր տեղի է ունենում Հայաստանում: Սովորաբար քարոզարշավների ժամանակ իշխանությունը պետք է հաշվետվություններ տա, ներկայացնի, թե ինչ հաջողություններ է գրանցել: Բացի այդ, պետք է բացատրություններ տա անհաջողությունների համար»,-ասաց նա՝ շեշտելով, որ ոչ մի խոստում իշխանությունը չի կատարել:
«Այսպիսի արդյունքով մարդամեջ դուրս գալն ամոթ է: Ու քանի որ արդյունք ու ասելիք չկա, պետք է ուրիշների վրա հարձակվեն, բոլոր անհաջողությունների մեղքն ուրիշների վրա բարդեն, պետք է գոռան, ծվան ու լաչառություն անեն, մատ թափ անեն, կապիկություններ անեն ամբիոններից: Այս հարցում վարպետ է»-ասաց Ռ. Քոչարյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:
Նա շեշտեց, որ ի տարբերության այս իշխանության, իրենք լուրջ ծրագրով են գալիս ու տեր են իրենց խոստումներին: