Չարենցավանում փորձում են խոչընդոտել «Դեմոկրատական» կուսակցության հավաքը:
Կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 15:00-ին, հանրահավաք էր նախատեսվում էր Չարենցավան քաղաքում, որի անցկացման թույլտվությունը կուսակցությունն ավելի վաղ էր ստացել:
«Երբ հայտնի է դարձել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այստեղ 15:30 պետք է հանրահավաք անցկացնի, տեխնիկան ապամոնտաժվել է: Նույնիսկ որոշ պաստառներ պոկել ու տարել են, ինչն անընդունելի է»,-ասաց նա՝ շեշտելով, որ նման վարքագիծը ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման մասին է վկայում:
Տիգրա Հովհաննիսյանը նշեց, որ հավաքի նախապես հայտարարված տեղը փոխվել է, ինչը կազդի հավաքի մասնակիցների թվի վրա:
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ.