Հայաստանը պետք է հակադրվի Բաքվի ագրեսիվ քաղաքականությանը միջազգային զսպման գործիքներով. այս մասին Կապանում: ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը հակադրենք միջազգային զսպման գործիքները, իհարկե այդ ընթացքում լրջորեն բարեփոխելով մեր Զինված ուժերը, լրջորեն խորացնելով մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և շարունակելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի հետ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավվածությունը ապահովելով մեր տարածաշրջանի անվտանգության հարցերում»,- ասաց նա:
Մեկնաբանելով Թուրքիայի և Ադրբեջանի վերջին հայտարարությունները ՝ Նիկոլ Փաշինյանը դրանք որակեց ագրեսիվ և կործանարար: «Վերջին 150 տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել: Նրանց քաղաքականությունը շարունակում է մնալ ագրեսիվ և ցեղասպան», – ասաց նա: