«Հայաստան» դաշինքը դիմել է Վարչական դատարան `հայցադիմում ներկայացնելով ընդդեմ ԿԸՀ-ի: Այս մասին տեղեկանում ենք datalex դատարանի տեղեկատվական համակարգից:
Դաշինքը պահանջում է մասամբ անվավեր ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նախազգուշացում տալու հանձնաժողովի որոշումը:
Նշենք, որ համապատասխան որոշումը ԿԸՀ-ն կայացրել էր հունիսի 19-ին ` կապված վարչապետի՝ «լռության օրը» խախտելու հետ: