ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ է ստացել: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«ԿԸՀ-ն ՀՀ 2021 հունիսի 20-ի արտահերթ ընտրության անվանվեր ճանաչելու 3 դիմում է ստացել»,-ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ կա նաև սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմում, որն այլ ընթացակարգով է քննվելու:
Նա հայտնեց, որ դիմումներ են ստացվել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունից, «Հայաստան» դաշինքից և «Պատիվ ունեմ» դաշինքից:
Տիգրան Մուկուչյանն ընթերցեց բոլոր դիմումները:
Հիշեցնենք, որ Հայաստանում ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին: ԿԸՀ-ն արձանագրմամբ՝ ընտրողների ընդհանուր թվից՝ 2 595 512 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2 591 316 քաղաքացի: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1 281 997 է կամ 49.39 տոկոս: ԿԸՀ-ն այսօր արձանագրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 53.91 տոկոս քվե, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոս, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս: