«Քաղաքացիական պայմանագիրն» Ազգային ժողովում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը 7 մանդատ:
Այս մասին այսօր ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին:
ԿԸՀ-ն արձանագրմամբ՝ ընտրողների ընդհանուր թվից՝ 2 595 512 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2 591 316 քաղաքացի: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1 281 997 է կամ 49.39 տոկոս:
ԿԸՀ-ն այսօր արձանագրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 53.91 տոկոս քվե, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոս, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս: