Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԿԸՀ արտահերթ նիստում այսօր հայտարարվեց մանդատների բաշխման մասին, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիրն» Ազգային ժողովում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը 7 մանդատ:
Իհարկե, թե՛ «Հայաստան» և թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքներում դեռ մանդատները վերցնել-չվերցնելու շուրջ քննարկումներ կան ու այդ առումով վերջնական որոշում դեռ չկա, բայց ըստ ԿԸՀ արդյունքների և ըստ արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակների՝ «Հայաստան» դաշինքից մանդատներ են ստանալու հետևյալ թեկնածուները.
1. Ռոբերտ Քոչարյան
2. Իշխան Սաղաթելյան
3. Աննա Գրիգորյան
4. Վահե Հակոբյան
5. Արմեն Գևորգյան
6. Լիլիթ Գալստյան
7. Արմեն Ռուստամյան
8. Սեյրան Օհանյան
9. Էլինար Վարդանյան
10. Արծվիկ Մինասյան
11. Արթուր Ղազինյան
12. Քրիստինե Վարդանյան
13. Գեղամ Մանուկյան
14. Աղվան Վարդանյան
15. Ագնեսա Խամոյան
16. Անդրանիկ Թևանյան
17. Մխիթար Զաքարյան
18. Հռիփսիմե Ստամբուլյան
19. Աշոտ Սիմոնյան
20. Արմեն Չարչյան
21. Ելենա Կիրակոսյան
22. Դավիթ Սեդրակյան
23. Ալեքսանդր Խաչատուրյան
24. Արմենուհի Կյուրեղյան
25. Արամ Վարդևանյան
26. Թադևոս Ավետիսյան
27. Մարիաննա Եփրեմյան
28. Արթուր Սարգսյան
29. Արթուր Խաչատրյան
«Պատիվ ունեմ» դաշինքից մանդատներ են ստանալու առաջին 7 ամարների թեկնածուները.
1․ Արթուր Վանեցյան
2․ Տարոն Մարգարյան
3․ Աննա Մկրտչյան
4․ Իշխան Զաքարյան
5․ Հայկ Մամիջանյան
6․ Թագուհի Թովմասյան
7․ Տիգրան Աբրահամյան
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին: ԿԸՀ-ն արձանագրմամբ՝ ընտրողների ընդհանուր թվից՝ 2 595 512 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2 591 316 քաղաքացի: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1 281 997 է կամ 49.39 տոկոս: ԿԸՀ-ն այսօր արձանագրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 53.91 տոկոս քվե, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոս, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս: