«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հետընտրական փուլում արված հարցման արդյունքները։
«Քաղաքացիներին հարցրել են՝ արդյո՞ք կարծում եք, որ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար ու թափանցիկ։ Հարցվածների 38,7 տոկոսը նշել է՝ միանշանակ այո, 19,7 տոկոսը` միանշանակ ոչ։ Հարցրել ենք նաև, թե որ քաղաքական ուժին են տվել իրենց ձայնը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հարցվածների 35,8 տոկոսը նշել է, որ ձայնը տվել է «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությանը, 24,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է 6, 8, ԲՀԿ-ի օգտին՝ 4,4 տոկոսը։ Մենք բացատրություն չունենք, թե իշխող ուժն ինչպես է նման արդյունք գրանցել»,- ասաց Նավասարդյանը՝ շեշտելով արդյունքի կտրուկ տարբերության մասին։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 53,92% քվե։
Արման Նավասարդյանը նշեց, որ ավելի ուշ կհրապարակեն տվյալներ հարցվածների թվի և հարցման ժամանակահատվածի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում․