ՀՀ սահմանային լարված իրավիճակի հետ կապված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առժամանակ դադարեցնում է ՏԻՄ ընտրության նախընտրական ակտիվ քարոզչությունը։ Այս մասին հայտնում է Վեդիի ՏԻՄ ընտրությունների ՔՊ-ական թեկնածու Գարիկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է հաղորդում։
Հավելենք, որ ադրբեջանական կողմը հայտնել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողի վիրավորվելու մասին, պաշտոնապես հայկական կողմը հայտնել է 4 վիրավորի մասին։