2021 թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանգամանալից քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին և մտահոգված են զինված միջադեպերի հաճախակիացմամբ և աշխարհագրական ընդլայնմամբ:
Ընդգծվել է, որ ստեղծված լարվածությունը բացասաբար է ազդում Հայաստանի անվտանգության և կազմակերպության պատասխանատվության գոտում ընդհանուր առմամբ, և բարդացնում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի խաղաղ պայմանավորվածությունների կատարումը:
«Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը, որոնց մասին դուք խոսում եք, վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար։ Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, մենք կարծում ենք, որ այդ իրավիճակի քաղաքական լուծման հնարավորությունները սպառված չեն և ըստ էության դա լավագույն տարբերակն էր բոլորի համար», – նշել է Ստանիսլավ Զասը։
Ստանիսլավ Զասը նաև ընդգծել է, որ անդամ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումը ՀԱՊԿ – ի առանցքային առաջնահերթություններից է:
Այցի արդյունքներով Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ բոլոր աշխատանքային հանդիպումներն անցել են շատ արդյունավետ, վստահության և անկեղծության մթնոլորտում: