Ես չեմ նշել Տավուշի մարզի գյուղերի մասին, ես նշել եմ նաև հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է տարածաքային կառավարման, տիմ և շրջակա միջավայրի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Ղալումյանը։
Նա նշել է, որ ճշմարտության մասին խոսելը բեռ չէ։ «Գտնում եմ, որ ժողովրդի հետ պետք է պարզ ճծմարիտ խոսել բոլոր խնդիրների մասին»։ Ղալումյանը պատմել է, որ Տավուշում 90-ականներին սահմանի մասին պատկերացում չի եղել, իսկ ռազմական գործողությունների ժամանակ դրանք որոշակի փոփոխություններ են եղել։
«Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել, և երբեք չեմ խոսի»,-նշել է Ղալումյանը։