«Երասխի ուղղությամբ մի քանի ժամ առաջ կրկին հրդեհ է բռնկված եղել դիրքերին հարող հատվածներում (նեյտրալկա), ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել հրաձգային զինատեսակներից, նախնական դիտարկմամբ նաև կրակ է արձակվել հրաձգային խոշոր տրամաչափի զինատեսակներից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հայ զինվորի» հ/կ նախագահ Դավիթ Թորոսյանը։
Ըստ Թոորոսյանի՝ հրդեհը մոտ 2 ժամ առաջ մարվել է, հայկական կողմը պատասխան գործողություններով լռեցրել է կրակոցները, կորուստներ չկան։