Այսօր կրկին անհանգիստ է եղել Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանագծին: Ադրբեջանական կողմը շուրջ մեկ ժամ կրակել է Կութի հայկական դիրքերի ուղղությամբ։
Զոհեր ու վիրավորներ, այս պահի դրությամբ, հայկական կողմը չունի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։
«Կրակոցներ եղել են, լսել ենք։ Մոտ մեկ ժամ կրակել են։ Ներկա պահին չգիտեմ` կրակում են, թե ոչ»,- նշել է Չիտչյանը։