Տեղեկություններ եմ ստանում, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի դիրքերը։ Այս մասին ֆբ-յան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։/
«- Կութ, Ազատ, Նորաբակ, Սոտք: Սահմանամերձ բակավայրերը վտանգված են:
– Կրակոցների և ծանր տեխնիկայի գործադրման արդյունքում հնչած պայթյունների ձայնը խաթարել է բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը:
– Սոտքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից՝ նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով…
– Նախնական տվյալներով ունենք երկու զոհ
– Հուսամ՝ հայկական զինուժը դիրքային առավելությունները կպահպանի Գեղարքունիքի մարզում…
– Դե առավոտյան էլ Երասխում զոհ ունեցանք…»,-գրել է Թովմասյանը։