ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք,որ երեկ՝ օգոստոսի 27-ին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։