Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրում գիշերը հանգիստ է անցել։ Գյուղի ուղղությամբ գիշերը և առավոտյան հակառակորդի կողմից կրակոցներ չեն հնչել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:
«Հիմա ամեն ինչ նորմալ է։ Բնակչության շրջանում տուժածներ չկան, գյուղը վնասներ չի կրել»,- ասաց նա։
Սիմա Չիտչյանի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ից մինչև ժամը 23։00-ը, կրակոցներ են հնչել: Կրակոցները տարբեր տեսակի զինատեսակներից են եղել։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հակառակորդը հաճախ է սադրանքների դիմում սահմանային հատվածներում։ Կրակոցներ են հնչում ոչ միայն դիրքերի, այլ նաև բնակավայրերի ուղղությամբ։