2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծեց նոր լայնածավալ ռազմական ագրեսիա՝ կոպտորեն խախտելով 1994 թ.մայիսի 12-ի զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը և հետագա պայմանավորվածությունները։
ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2021 թ.հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախում և Հայաստանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 3788 զինծառայող և քաղաքացիական անձ, անհայտ կորել է 224 զինծառայող և 22 քաղաքացիական անձ, 108 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք Ադրբեջանի կողմից փոխանցվել են Հայաստանին։