ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումը:
Փակ նիստը մեկնարկել է ժամը 14:30-ին: Փակ նիստին զեկուցման հնարավորություն ունեն ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:
Փակ քննարկման նախաձեռնությունն ընդդիմադիր պատգամավորներինն է։
Փակ նիստից հետո սահմանին տիրող իրավիճակի թեմայով սպասվում է ճեպազրույց։