«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմն իր հերթին մաքսային և սահմանային վերահսկողություն իրականացնող կետեր կտեղադրի։ Բայց քանի որ այսօր հայտարարվեց, որ պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, կարելի է ասել, որ անվտանգ այլընտրանքային ճանապարհ ունենք։ Այն պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ ցանկացած ավտոմեքենայի համար։ Կապան- Երևան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում կառուցված ճանապարհներից լավագույնն է»,-նշել է ԱԽ քարտուղար։
Նա հայտնել է, որ դեպի Շուռնուխ, Որոտան համայնքներ տանող ճանապարհները ևս բարեկարգվում են։