«Եթե այդ ճանապարհը փակվի՝ մեր այլընտրանքային ճանապարհը, փաստորեն, Մեղրիով պետք է լինի։ Վաղվանից մենք պետք է մտածենք մեր 6 գյուղական բնակավայրերի բնակիչների մասին»,-այս մասին լրագևողների հետ զրույցում նշել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում ադրբեջանական անցակետ տեղադրելուն։
Նա նշեց, որ պարենային խնդիրը պետք է լուծվի անտառմիջյան ճանապարհով, ինչը շատ դժվարանցանելի ճանապարհ։ «Այն օրվանից, որ մաքսակետ դնելու որոշում է կայացվել, սկսվել է նոր ճանապարհների կառուցում դեպի այդ գյուղեր»,-նշեց Փարսյանը։