ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Փաշինյանը «քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը»:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները, ասվում է հաղորդագրության մեջ: