ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի հատատումը: Համապատասխան գրառումը հրապարակվել է Լինդեի Twitter-ի էջում։
Նա տեղեկացրել է, որ բանակցություններ է վարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ «Ողջունում եմ Ռուսաստանի միջնորդությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը, դեէսկալացիայի կոչ եմ անում», – ասված է գրառման մեջ:
Անն Լինդեն նաև վերահաստատել է Մինսկի խմբի համանախագահների և իր անձնական ներկայացուցչի ձևաչափի շրջանակներում գործընթացին շարունակման աջակցությունը: