Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ փաստեր չկան սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհված հայ զինծառայող Տարոն Սահակյանը ենթարկվել է խոշտանգումների կամ գերության մեջ է եղել:
«Այս պահին որևէ փաստ չի խոսում այն մասին, որ Տարոն Սահակյանը գերության մեջ է եղել կամ խոշտանգվել է»,- «Հանրային» հեռուստաընկերությանը հայտնեց Զեյնալյանը:
Հեռուստաալիքը նշում է, որ ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվել, որոնց համաձայն զոհված հայ զինվորականը գերի է վերցրել ադրբեջանցի զինծառայողին, ապա հրաման է ստացել ազատ արձակել նրան, որից հետո գերի է ընկել, որտեղ ենթարկվել է կտտանքների: Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ Տարոն Սահակյանի հարազատները հայտարարել են, որ նա տեղում մահացել է բեկորային վնասվածքներից։
Ավելի վաղ Հայաստանի Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ ԶԼՄ-ների հրապարակումները Հայաստանի ԶՈՒ գերեվարված վեց ադրբեջանցի զինծառայողների և նրանց գաղտնի վերադարձի մասին կստուգվեն Գլխավոր դատախազության կողմից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Հայաստան էր վերադարձվել ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի դին: