Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ-ի նկատամամբ և այս թեման պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում։
Այս մասին ԶԼՄ-ի և հ/կ-ի համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը լինելով հետպատերամական էյֆորիայի մեջ, փորձ է անում կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը, որը ժամանակից աշխարհում գոյություն չունի։ Մենք շատ համբերատար փորձում ենք կառուցողական ջանքեր գործադրել, որ տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի»,-նշել է վարչապետը։
Ըստ նրա՝ Հայաստանի նկատամամբ տարածքային նկրտումներ է ձեռք բերվում։ «Ի՞նչ է նշանակում «Զանգեզուրի միջանցք», ինչ է նշանակում «միջանցքային» տրամաբանություն։ Մենք «միջանցքային» տրամաբանությամբ հարց չեն քննարկում, ինչը չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիայի բացման հնարավորություններից։ Գուցե հենց Հայաստանն է ավելի շահագրգիռ, որ կոմունիկացիաները բացվեն։ Իմ կարծքով, Ադրբեջանն առաջ է մղում այդ կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու հարց»,-նշել է վարչապետը։
«Ադրբեջանում հայտարարում են, որ որտեղ ուզեն կկանգնեն, սա ի՞նչ է նշանակում՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտո՞ւմ, ով որտեղ ուզի կկրակի, կներխուժի, սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկան առարկա»,-ընդգծեց Փաշինյանը։