«Էտ կալանք, ձերբակալություն, քրեական հետապնդում, դրանք ծանր պրոցեսներ են, բայց մեր երկիրը, մեր ազգն այսպիսի իրավիճակում, էս զուլումի ժամանակահատվածում, եսասիրություն եմ համարում իմ կալանքից խոսելը։ Պրոցեսներ են էլի, կանցնենք, մենք ավելի վատ ժամանակներ ենք ունեցել»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։
«Սահմանային այդ լարվածությունների դեմը պետք է կանոնավոր բանակն առնի։ Ռացիոնալն այն կլինի, որ մեր բանակն ուժեղանա»,- նշել է նա։