Դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Նշվում է, որ նիստի օրակարգում կքննարկվի «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել։
Նախագծում նշվում է, որ Ազգային ժողովի կողմից՝ ներկայացված հայտարարության ընդունումը կապված է ՀՀ սահմաններում չդադարող ռազմական ագրեսիայի հետ։