Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտեմ Երանոսյանը։
«Հիմա ամեն ինչ նորմալ է։ Երեկվանից հանգիստ է սահմանում»,- նշեց համայնքապետը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով մեկ զինծառայող միջին ծանրության վիրավորում էր ստացել: Ժամը 17: 30 – ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ վերսկսել է կրակը հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ձեռնարկել է համարժեք գործողություններ։ Ունենք երեք զոհ և վիրավորներ։