Ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել Տեղ համայնքի բնակչին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ փոխանցումը կատարվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
Ավելի վաղ՝ Armenia Today-ի հետ զրույցում Տեղի համայնքապետը հաստատել էր տեղեկատվությունը, որ նույն համայնքի բնակիչը գերեվարվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից։