Ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: «Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ադրբեջանական կողմն ավելի վաղ հայտնել էր հայ զինծառայողի՝ իրենց մոտ հայտնվելու մասին։