Ադրբեջանական սահմանապահների կողմից գերեվարված հայկական բանակի զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը կհանձնվի Հայաստանին։ Այս մասին հայտնել է ադրբեջանցի գերիների և պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմադ Շահիդովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա հայտնել է, որ Մարտիրոսովը հայկական կողմին կհանձնվի այս շաբաթ։
Հիշեցնենք, որ հայկական բանակի զինծառայող Էդուարդ Արթուրովիչ Մարտիրոսովին ապրիլի 23-ին Պետական սահմանային ծառայության զինծառայողները ձերբակալել են Զանգիլանի շրջանի տարածքում՝ Ադրբեջանի պետական սահմանը հատելիս։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել էր կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ:
ՀՀ ՊՆ-ն գրում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: Նշանակվել է ծառայողական քննություն: