Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը շարունակում է լարված մնալ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Մասնավորապես Ջերմիուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ԱԹՍ զինատեսակ: Թեև առանձնակի միջադեպեր չեն գրացվել, սակայն վաղ առավոտից՝ 08:00-ից, հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կրկին սկսել է նախահարձակ գործողությունները: Ջերմուկի և Վերի Շոր-այի ուղղությամբ:
«ՀՀ ԶՈւ-ն ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Փաստացի, չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ հրետակոծելով ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ասաց Թորոսյանը:
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ ստեղծված իրադրության և հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեեկավարության վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: