Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջատար խմբի ղեկավար Անատոլի Սիդորովը Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության թուլացմանն ուղղված առաջարկների մասին:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՊԿ կայքը, Հանդիպման ընթացքում Սիդորովը նախարարին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում իրավիճակի վերլուծության արդյունքների, համապատասխան միջոցառումների վերաբերյալ հիմնական եզրակացությունների և առաջարկությունների մասին:
Մշակված առաջարկներն ուղղված են առաջացած լարվածության ապաէսկալացմանը, ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կայացած հանդիպումից հետո առաջատար խումբը հետ է վերադարձել Մոսկվա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անատոլի Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացրել է խմբի աշխատանքի արդյունքները: