ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի շրջանում միջազգային դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին:
«Ադրբեջանական զորքերի դուրսբերումն ու միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը հայկական տարածքներում, որոնք տուժել են ադրբեջանական օկուպացիայից, և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է«, – գրել է վարչապետը Twitter-ում:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում 3 հայ զինվոր է սպանվել: «Դա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության վրա։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի», – հայտարարել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: