Այսօր ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է, թե ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքով ինչպիսի վնասներ են կրել քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Թշնամին թիրախավորել է մեր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները։ Այդ մասին է խոսում քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերի ու վիրավորների քանակը՝ 4 զոհ և 6 վիրավոր», – նշել է Սանոսյանը՝ հավելելով, որ տարբեր ուղղություններով և տարբեր ոլորտների բազմաթիվ ենթակառուցվածքներ ևս լուրջ վնասներ են կրել։ Ըստ Սանոսյանի՝ դրանց թվում կան դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդականց անհատական տներ և արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, գազի խողովակներ, որոնք դրանք բավականն լայն աշխարհագրություն ունեն։
Դրանց շարքում Սանոսյանն առանձնացրեց Հայաստանից Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերին հասցված հարվածը։ «Ինչպես գիտեք Հայաստանը մեծ քանակությամբ էլ.էնեգիա է արտահանում Իրան։ Կարող է թվալ, թե դա պատահաբար է եղել, բայց 12 ժամ շարունակ մեր մասնագետները չէին կարողանում մոտենալ այդ հատվածին։ Ամեն անգամ, երբ մոտնում էին, որպեսզի վերականգնեն այն, կրակահերթի տակ էին հայտնվում և հետ վերադառնում։ Այդ պատճառով մենք ստիպված եղանք ավելցուկ մեծ քանականությամբ հոսանք ունենալու պատճառով ատոմակայանի, Երևանի ՋԷԿ-ը և այլ էեկտրականություն արտադրող կայանների հզորությունը իջեցնել։ Դիտավորյալ խախտվեց մեր էներգետիկ համակարգը»,-նշեց Սանոսյանը՝ հավելելով, որ սա տիպիկ նկարագրում է այն, որ հստակորեն թիրախավորվել էր քաղաքացիական ենթակառուցվածքը։
Նա ներկայացրեց մեկ այլ կարևոր ռազմակավարական օբյեկտի՝ Կեչուտի ջրամբարի հրթիռակոծությունը։ «Հրթիռակոծվել է Կեչուտի ջրամբարը, վնասներ չկան, քանի որ արկերը հայտնվել էին ջրամաբարում, բայց եթե պատվարին դիպչեին, լուրջ վնասներ կլինեին։ Ջրամաբարն ամբողջովին լցած էր, հետևանքները լուրջ էին լինելու այդ դեպքում», – նշեց ՏԿԵ նախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: