Որքան սուր է վիճակը, այնքան ավելի սուր է խաղաղության անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր հանրային հեռուստաընկերությունում ասաց ՀՀ վարչապետ նԻկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանի» հոգեհանգստի ձևակերպմանը, ն ա ասաց․«Հոգահնագստի համար կա պարտադիր պայման, ծնված հասունացած , տարիքը առած պետք է լինի, իսկ չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել։ Մեր ամբողջ նպատակը, խնդիրը եղել և շարունակում է մնալ այն, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան։ Մենք այնպես պետք է անենք, որ խաղաղությունը դառնա տարածաշրջանի համար ընդհանուր շահ։ Խաղաղության մասին խոսել, չի նշանակում, որ հայտարարել, որ այդ խաղաղությունը հաստատված է, խաղաղություն բառը պետք է ճիշտ ձևակերպված ընդունենք և նույնիսկ եթե մ եկ ամիս չեն կրակել, երեք ամիս, կես տարի, երեք տարի չեն կրակել, դքա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է։ Խաղաղությունը լուրջ ինստիտուցիոնալ երևույթ է, չնայած մեր երրորդ հանրապետության պատմության մեջ, այդպիսի երեք ամիս դժվար կլինի գտնել, որ չեն կրակել»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք չեն հրաժարվում պայմանավորվածություններից և ԱԳ նախարաը առաջիկայում հանդիպելու է Ադրբջանի ԱԳ նախարարի հետ, որտեղ պետք է սկսվի առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ։
Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով «միջանցքի» վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարությաններին, ասաց, որ բարձր և բարձրագույն մակարդակում Մոսկվայի այլ դիրքորոշման չենք հանդիպել, բայց կարևոր է, որ ՌԴ բոլոր օղակները գործեն այդ տրամաբանության շրջանակներում և գործեն այնպես, որ ՌԴ պաշտոնապես հրապարակվող դիրքորոշումներից տարբերվող գործողությունների կամ գործողությունների տպավորություն չթողնեն:
«Մենք պատրաստ ենք ճանապարհ բացել. մենք ուզում ենք դա, և որպեսզի մեր ցանկությունը հստակ արտահայտվի, անուն ունենք նախագծի. «Հայկական խաչմերուկ» նախագիծը: Ինչո՞ւմ է պրոբլեմը. ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա: Կա սկզբունքային համաձայնություն, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որի տարածքում են: Եթե մենք համարում ենք դա մեր նախագիծը, պետք է շահագրգռված լինել ամենակարճ և արդյունավետ երթուղին ունենալ, որպեսզի միջազգային հոսք սկսի այդ ճանապարհով, Հայաստանն էլ այդ տրանզիտային հոսքերից հնարավորին մեծ եկամուտներ ունենա»,- նշեց Փաշինյանը:
Նշենք, որ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա, որով կազմավորվել է Անկախ պետությունների համագործակցությունը, խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։