Ադրբեջանը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները մշտապես վերագրում է Հայաստանին: Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետհն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ ստեղծել՝ հրադադարի ռեժիմի պահպանման և սահմանների անվտանգության ապահովման համար։
Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Վարդենիսի ուղղությամբ հայկական կողմի հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: