ԵՄ դիտորդական առաքելության ուղղությամբ համագործակցությունը կշարունակենք: Այս մասին այսօր ԱԺ Բյուջե-2023 նախագծի նախնական քննարկումների շրջանակում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«ԵՄ-ի հետ համագործակցության հարցերի առաջին շարքում շարունակում է մնալ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի տարաբնույթ՝ առաջին հեթին հումանտար հետևանքների վերացումը, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը մեր տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը: ԵՄ բոլոր կառույցների խորացման հարցը ևս առաջին շարքում է»,- ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ իրավական փաստաթղթերով հանձնառված պարտավորությունների ամբողջական կատարումը ևս առաջնային են համարում:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին՝ փոխնախարարը նշեց. «Այդ հարցը քննարկել ենք, ներկայացրել իրավիճակը, որոնք պայմանավորված են հետկորոնավիրուսային հարցերի, ԵՄ-ի համար նոր միգրացիոն ռիսկերի հետ՝ կապված Ուկրաիանայում տիրող իրավիճակով: Միևնույն ժամանակ, վիզաների հետ կապված այս հարցը մնում է մեր օրակարգում: Վերջերս իմ աշխատանքային հանդիպումների ընթացքում այդ հարցն առաջ քաշելու պատրաստակամություն կար: Իհարկե, իրավիճակը ոչ շատ դյուրին է, բայց, ըստ իս, գալիք տարվա ընթացքում այդ հարցում կարող ենք որոշակի առաջընթաց ունենալ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ-ն սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում: