Մարտի 20-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին՝ ժամը 02:50-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարությունում:
Մարտի 15-ին ՀՀ և Արցախի պաշտպանության գերատեսչությունները ևս հերքել էին ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը։