• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Սեպտեմբեր 2023 13:21
  • 387.71
  • 410.74
  • 4.03
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

«Ադրբեջանի ՊՆ-ի մեղադրանքները շինծու և կեղծ են»․ ԱՀ ՊՆ-ն օրվա մեջ 2-րդ անգամ է հերքում

Իրավիճակը սահմանին,
10 Սեպտեմբեր 2023 17:32
ShareShareShare
Наш Telegram
Արցախի մի շարք քաղաքացիներ հայտնվել են ադրբեջանցիների կրակոցների թիրախում. ԱՀ ՆԳՆ
telegram

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը օրվա մեջ երկրորդ անգամ հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը՝ այն որակելով շինծու, կեղծ և ստահոդ, տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է»,-հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ԱՀ ՊՆ-ն շեշտել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը։

«Եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ»

Ադրբեջանի ՊՆ նման պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն։

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10֊ին` ժամը 09:45֊ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։

ՀՀ ՊՆ-ն հայտնել էր նաև, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզ Կուտական համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։

Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։

Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։

Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:

Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։

telegram
Tags: Ադրբեջանի ԶՈՒԱՀ ՊՆհերքում

Առնչվող Նորություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

20 Սեպտեմբեր 2023 23:35

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները...

Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել ռուս խաղաղապահների մեքենաների վրա՝ բնակիչներին տարհանելիս

20 Սեպտեմբեր 2023 12:19

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով,...

Արցախում քաղաքացիների շրջանում կա 35 վիրավոր․ ԱՀ ՄԻՊ

Արցախում քաղաքացիների շրջանում կա 35 վիրավոր․ ԱՀ ՄԻՊ

20 Սեպտեմբեր 2023 10:01

Սեպտեմբերի 20-ի ժամը 03:00-ի դրությամբ Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ, տեղեկացնում...

ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ին

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են

20 Սեպտեմբեր 2023 09:19

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ,...

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների․ ԱՀ ՊՆ

Այս պահին կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է․ ԱՀ ՊՆ

19 Սեպտեմբեր 2023 17:55

Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է, հայտնում են ԱՀ ՊՆ-ից։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է...

Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը․ Արցախի ՊՆ

19 Սեպտեմբեր 2023 15:44

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության...

Ավելին
  • Լուրեր
Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային դիտորդներ ուղարկել Ադրբեջան

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային դիտորդներ ուղարկել Ադրբեջան

27 Սեպտեմբեր 2023 13:10
Ընդամենը 4002 բռնի տեղահանված է ցանկացել օգտվել պետության աջակցությունից

Ընդամենը 4002 բռնի տեղահանված է ցանկացել օգտվել պետության աջակցությունից

27 Սեպտեմբեր 2023 12:48
ԱՍՀ նախարարը ներկայացնում է «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները (ուղիղ)

ԱՍՀ նախարարը ներկայացնում է «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները (ուղիղ)

27 Սեպտեմբեր 2023 12:35
Проходит заседание постоянной комиссии парламента по экономическим вопросам (прямое включение)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը (ուղիղ)

27 Սեպտեմբեր 2023 12:03
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով

Արցախից Հայաստանի ԲԿ-ներ է տեղափոխվել 237 մարդ, 142-ը՝ ուղղաթիռով. ԱՆ

27 Սեպտեմբեր 2023 11:53
Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 192 զոհի ու 511 վիրավորի մասին

27 Սեպտեմբեր 2023 11:26
Caucasus Heritage Watch осудил обстрел азербайджанцами церкви в Арцахе

Ադրբեջանցի 2 զինծառայող կրակել են Չարեքթարի 13-րդ դարի վանքի վրա, նաև զրահամեքենայից

27 Սեպտեմբեր 2023 10:28
Ինձ դատելն անիմաստ է, չդատելն էլ ձեռնտու չէ իշխանություններին․ Վազգեն Մանուկյան

Ազգային կոմիտեում վերջին օրերին լուրջ տարաձայնություններ են առաջացել. ԶԼՄ

27 Սեպտեմբեր 2023 10:25

Տարադրամի փոխարժեքն ըստ հայաստանյան բանկերի՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ

27 Սեպտեմբեր 2023 10:02

Եղանակը Հայաստանում ու Արցախում սեպտեմբերի 27-ի դրությամբ

27 Սեպտեմբեր 2023 09:30
Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային դիտորդներ ուղարկել Ադրբեջան
Աշխարհում

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային դիտորդներ ուղարկել Ադրբեջան

27 Սեպտեմբեր 2023 13:10

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ադրբեջանին կոչ է արել թույլ տալ միջազգային դիտորդներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։  «Որոշել եմ...

Կարդալ
Ընդամենը 4002 բռնի տեղահանված է ցանկացել օգտվել պետության աջակցությունից
Արցախ

Ընդամենը 4002 բռնի տեղահանված է ցանկացել օգտվել պետության աջակցությունից

27 Սեպտեմբեր 2023 12:48

Առավոտյան 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը, որից 22 800-ն արդեն իսկ հաշվառվել է,...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ