Գավառ քաղաքի Ազատության 16 շենքի և հարակից տարածքի երեխաները հանդես են եկել գեղեցիկ նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք Գավառի համայնքապետարանից:
Զինվորին ու առաջնագծին օգնելու նպատակով բակերից հավաքել են խնձորներ և Գավառի ամենաբանուկ փողոցներից մեկում կազմակերպել վաճառք:
Վերջին երեք օրերի ընթացքում վաճառքից գոյացել է 97 հազար դրամ, որից 67 հազարը առձեռն հաձնվել է Գավառի համայնքապետարանին կից գործող հումանիտար աջակցման կենտրոնին, իսկ 20 հազարը փոխանցվել համահայկական հիմնադրամին:
Երեխաները վստահեցնում են, որ նախաձեռնությունը շարունակելու են մինչև պատերազմի հաղթական ավարտը: