Այսօր առաջնորդվում են GPS-ով, որը միշտ չէ, որ համապատասխանում է մեր նախկին քարտեզներին կամ մեր ունեցածին: Այնուամենայնիվ, հիմա ինչ որ կատարվում է, վերջնական չէ, ու պարզ չէ, թե արդյունքն ինչ կլինի: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է Խնձերեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը՝ անդրադառնալով սահմանազատման գործընթացին:
Նա մեզ հետ զրույցում շեշտեց. «Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ թշնամի չի մտել, ներքին խնձորեսկցին իր բնականոն կյանքով է ապրում: Դեռ ոչ մի խնդիր չկա: Սահմանը գյուղին կպած է, բայց դե հիմա դա է՝ ինչ անենք: Ես հաստատ թույլ չեմ տա, որ իմ Խնձորեսկից մի մետր հող թշնամուն մնա: Մնացածն էլ դեռ աշխատանքներ են, հետագան ցույց կտա»: