Ժամը 9․15-ի դրությամբ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Աշոցքում բուքը շարունակվում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Շիրակի մարզպետարանը։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Աշոցքի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջաններում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ, և առկա է մերկասառույց։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 15 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով։