ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17։30 դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»:
Իսկ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ժամը 18։00-ի դրությամբ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են նաև Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա էմերկասառույց։
Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ, Ապարան քաղաքներում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում (բուք) տեղում է ձյուն։ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։
Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։