Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը իր Facebook-ի էջում անդրադարձել է այս տարվա սուբվենցիոն ծրագրերին:
Նա գրել է.
«Մենք պետք է բազմապատկենք իրականացվող ծրագրերի ծավալներն ու նրանց արդյունքները։ Դա հնարավոր է: Այս տարի կառավարություն ենք ներկայացրել Տավուշում իրականացվելիք շուրջ 8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որը 4 անգամ ավելի է, քան 2020թ-ին, և 6 անգամ ավելի է, քան 2019թ-ին»: