Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, թե Խծաբերդում ու Հին Թաղերում գերեվարված շիրակցիների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը, փոքր-ինչ չափազանցված են։
Այս մասին Armenia Today-ի հետ զրուցում ասաց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքս Կիրակոսյանը։
Նա ասաց, որ այսօր այն սովորական օրերից մեկն է, երբ գերեվարվածների հարազատները գալիս են մարզպետարան։
Մարզպետարան այցերը, հանդիպումները մարզպետի հետ ամենօրյա բնույթ են կրում։
«Ես ոչ մի հիմք չունեմ հայտարարելու, թե արգելափակվել են մարզպետարանի մուտքերը կամ ծնողները չեն հեռանում մարզպետարանից։ Ծնողները ամեն օր են գալիս՝ հետաքրքրվելու իրենց որդիների ճակատագրով»,- ասաց նա։